Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի եզրափակիչ մենամարտին, երբ մրցավարները հաղթանակն անարդարացիորեն շնորհեցին սերբ մրցակցին:
«Միհրան Հարությունյանի եզրափակիչ գոտեմարտը բոլորդ տեսաք. հաղթանակը լկտի ձևով հանձնեցին մրցակցին։ Ինչ վերաբերում է գոտեմարտի բողոքարկմանը, մենք խնդիրներ ունենք, թե ինչի համար պետք է բողոքարկենք։ Մրցավարական կանոնադրության մեջ հստակ կետեր չկան։ Մրցավար կա, որ կարող է ասել` պասիվ է եղել մարզիկը, և կարող է ասել՝ ոչ։ Մենք հիմա շատ սերտ աշխատում ենք Լոզանի մարզական դատարանի հետ, միջազգային իրավաբաններ ենք վարձել, ովքեր աշխատում են այդ ուղղությամբ։ Երբ նրանք կասեն, թե ինչ ձևով պետք է բողոքարկենք, անպայման կանցնենք գործի: Աշխարհի առաջնությունում Միհրանի գոտեմարտից հետո հասանք նրան, որ 4 մրցավարի հեռացրեցին։ Հույս ունեինք, որ դա կնպաստի մրցավարների հետագա զգուշությանը, բայց հասկացանք, որ մրցավարներն ուղղակի կամակատարներ են»,- ասաց Ռոստոմյանը։