Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն այսօր մամուլի ասուլիսում խոսեց Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերի ընթացքում Հայաստանի պատվիրակությանը տրվող անվտանգության երաշխիքների մասին:
«Անվտանգության ամենաբարձր երաշխիքներ ենք ստացել ՄՕԿ-ի (Միջազգային օլիմպիական կոմիտե ), ԵՕԿ-ի (Եվրոպական օլիմպիական կոմիտե) և Ադրբեջանի իշխանության կողմից: Եթե չլինեին անվտանգության նախադրյալները, ապա ՀԱՕԿ-ը նման որոշում չէր ընդունի: Այս որոշումը զուտ մարզական է: Ինչպես օրեր առաջ հայտնեց Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն, սպորտը հաղթեց քաղաքականությանը, և սպորտի միջոցով կարող են լուծվել քաղաքականությամբ չլուծվող բոլոր հարցերը:
Ընդհանուր առմամբ, ոչ մեկին հաճելի չէ գնալ Բաքու, ես այդպիսի հայ չեմ ճանաչում: Բայց ունենք այն, ինչ ունենք: Այդ խաղերը Բաքվի սեփականությունը չեն: Դա Եվրոպական օլիմպիական կոմիտեի սեփականությունն է, և մեկուսանալ մարզական ամենակարևոր իրադարձություններից մեկից` ՀԱՕԿ-ը որոշեց չգնալ այդ քայլին»,- ասաց Ռոստոմյանը: