|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Կարևորը մասնակցությունն է» կարգախոսը մեզ չի վերաբերում: Մենք ընտրել ենք այն մարզաձևերը, որտեղ ակնկալում ենք հաջողություններ: Ծանրամարտ մարզաձևը ընգրկված չէ Եվրոպական խաղերում, հակառակ դեպքում` մենք նաև մասնակից ծանրամարտիկներ կունենայինք»,- այսօր, խոսելով Բաքվի Եվրոպական խաղերում հայ մարզիկների մասնակցության մասին, լրագրողներին ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
«Յուրաքանչյուր մեդալ մեզ համար հաղթանակ է լինելու: Իրականում մեր մարզիկների համար հեշտ չի լինելու նման մթնոլորտում կռիվ տալը: Յուրաքանչյուր հայ մարզիկ, ով մեկնում է Բաքու, արդեն հերոս է»,- ասաց նա և հավելեց, որ Եվրոպական առաջին խաղերի բացման արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրն ինքն է լինելու: