Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում խոսեց Ռիոյում տեղի ունեցած օլիմպիական խաղերում հայ մարզիկների մասնակցության մասին:
«Ունենք 1 ոսկե, 3 արծաթե մեդալ։ Այս արդյունքը գոհացնում է ՀԱՕԿ-ին։ Բնականաբար, մենք կարող էինք ավելին։ Եղան բացթողումներ և այնպիսի բաներ, որոնք մեր վերահսկողությունից դուրս էին, օրինակ՝ Անդրանիկ Կարապետյանի վնասվածքը։ Սա ամենաթույլ կազմակերպված օլիմպիական խաղերն էին, բայց պարադոսքսն այն է, որ, լինելով ոչ այնքան լավ կազմակերպված, խաղերը մեծ հետաքրքրություն էին առաջացրել բոլորի մոտ։ Կազմակերպվածության առումով` կարող եմ նշել լրագրողների համար աշխատանքային պայմանները։ Խնդիրներ կային` կամավորների հետ կապված։ Նրանք նույնիսկ անգլերեն լեզվին չէին տիրապետում։ Անվտանգության առումով խնդիրներ կային։ Օլիմպիական գյուղում բազմաթիվ գողություններ էին լինում։ Շինարարական աշխատանքները շարունակվում էին նաև մրցումների ժամանակ»։
ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը նշեց, որ կային նաև բացթողումներ` մեր մարզիկների հետ կապված. «Մեծ հույսեր էինք կապում ազատոճայինների և բռնցքամարտիկների հետ, որոնք չարդարացրեցին մեր սպասելիքները։
Ռոստոմյանն անդրադարձավ նաև աթլետ Գոռ Ներկարարյանին, որի անունը բացակայում էր Ռիոյի օլիմպիական խաղերի պաշտոնական կայքում։ «Մենք Միջազգային օլիմպիական կոմիտեից ստացել էինք վարկանիշ ստանալու մասին տեղեկությունը: Ռիոյում պարզ դարձավ, որ Գոռը վնասվածք ունի, այդ պատճառով չմասնակցեց: Մոնիկա Վասիլյանը մարզումներին մասնակցել է, սակայն թեթև վնասվածք ուներ»,- ասաց նա։