Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոսոտմյանն այսօր լրագրողների հետ զրույցում ամփոփեց անցնող տարին և խոսեց սպասելիքների մասին:
«Տարին շատ հագեցած էր: Գլխավոր իրադարձություններից առաջինը Բաքվում տեղի ունեցած Եվրոպական ամառային խաղերն էին, մյուսը` ՀԱՕԿ-ի 25-ամյակը, և երրորդը՝ Օլիմպավանի բացման արարողությունը:
Չեմ ցանկանում անդրադառնալ Եվրոպական խաղերին, բայց կասեմ, որ կյանքը ցույց տվեց, որ ճիշտ էր Բաքվի խաղերին մասնակցելը, և դա մեր երկրի հեղինակությունն ավելի բարձրացրեց:
Ինչ վերաբերում է 25-ամյակին, դուք ինքներդ տեսաք, թե ինչպես էր կազմակերպված: Դա ևս մեկ անգամ խոսում է ՀԱՕԿ-ի կշռի մասին:
Օլիմպավանը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջոցներով կառուցված գերժամանակակից մարզական ավան է: Այն վերջնական շահագործման կհանձնվի 2016-ին»,- հայտնեց Ռոստոմյանը:
Գնահատելով մրցաշրջան 2015-ը և պատասխանելով հարցին, թե գո՞հ է անցնող տարուց, նա ասաց. «Այս պարագայում ասել, թե գոհ ենք, այդքան էլ իրական չի լինի, բայց, միևնույն ժամանակ, եղան մարզաձևեր, որտեղ անսպասելի արդյունքներ գրանցվեցին, ինչը շատ ուրախալի է: Այս պահի դրությամբ ունենք 11 վարկանիշ, սպասում ենք, որ հաջորդ տարի ևս 14-16-ով կավելացնենք ցուցանիշը: Երբ ունենանք 25-26 վարկանիշ, այդ ժամանակ կարող եմ ասել, որ գոհ ենք»:
Խոսելով անցնող տարում ունեցած հիասթափությունների մասին` Ռոստոմյանն ասաց. «Հիասթափությունը բնորոշ է թույլ մարդկանց, բայց, իհարկե, մարզաձևեր կային, որ սպասում էինք ավելի բարձր արդյունքներ, հատկապես` բռնցքամարտը: Վստահ եմ, որ նոր գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ բռնցքամարտիկները գալիք տարում հաջողություններ կունենան: Բռնցքամարտի համար շատ դժվար է լինելու օլիմպիական ուղեգիր ձեռք բերելը, քանի որ 2 վարկանիշային մրցում կա, որոնցից մեկը տեղի է ունենալու Բաքվում, մյուսը՝ Ստամբուլում»:
ՀԱՕԿ գլխավոր քարտուղարն անդրադարձավ նաև տարվա լավագույն մարզիկների տասնյակում Հենրիխ Մխիթարյանի և Լևոն Արոնյանի բացակայությանը: «Լավագույն տասնյակը որոշել են մարզական լրագրողները: Լևոն Արոնյանն ու Հենրիխ Մխիթրայանը, իհարկե, մեծագույն մարզիկներ են և մեծ հեղինակություն են բերում մեզ: Բայց լավագույն տասնյակը որոշելը տարվա մարզական ձեռքբերումների հաջողությունն է: Այս տարի մեր ֆուտբոլի հավաքականը մեծ արդյունքներ ցույց չի տվել: Մխիթարյանը բարձր է պահում «Բորուսիա»-ի պատիվը, ինչի համար շատ ուրախ ու հպարտ ենք»,- ասաց Ռոստոմյանը: