կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-03 10:17
Հասարակություն

Դեսպան Ռիչարդ Միլսն առողջական խնդիրներով տեղափոխվել է ԱՄՆ. «Ժողովուրդ»

Դեսպան Ռիչարդ Միլսն առողջական խնդիրներով տեղափոխվել է ԱՄՆ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը օրեր առաջ շտապ տեղափոխվել է ԱՄՆ։ Ըստ լուրերի՝ դեսպանը վերջերս սրտի հետ կապված խնդիրներ Է ունեցել և «Աստղիկ» բժշկական կենտրոնում բուժման կուրս անցել։ Սակայն հայ մասնագետները դեսպանին խորհուրդ են տվել բուժման նպատակով շտապ տեղափոխվել հայրենի ԱՄՆ։ Ըստ լուրերի՝ դեսպանը Հայաստանից ԱՄՆ Է տեղափոխվել հատուկ չվերթով։

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»–ը դիմեց ԱՄՆ դեսպանատուն, որտեղից պատասխանեցին հետևյալը. «Շնորհակալություն դեսպան Միլսի առողջությանը վերաբերող Ձեր անհանգստության համար։ Նա այժմ գտնվում է Լոնդոնում և այնտեղ հետազոտվում Է մի փոքրիկ առողջական խնդրի հետ կապված։ Նա շատ վստահում Է հայաստանյան իր բժիշկներին, ովքեր խորհուրդ տվեցին դիմել այդ քայլին։ Ինքը՝ դեսպան Միլսը, լավ Է և պլանավորում Է շուտով վերադառնալ Հայաստան»»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։