Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բժիշկների լուռ անհամաձայնությամբ այս օրերին օրվա երկրորդ կեսից գալիս եմ աշխատանքի: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` խոսելով իր առողջական վիճակի որպիսիության մասին:
Հիշեցնենք, որ Աշոտյանն Ամանորի օրերին ընկել էր և կոտրել ոտքը:
Նա շնորհակալություն հայտնելով այն հազարավոր քաղաքացիներին, որոնք այս օրերին իրենց զորակցությունն էին հայտնում իրեն` նշեց, որ հանրային կերպար, քաղաքական գործիչ լինելը երբեմն ենթադրում է անառողջ ուշադրություն առողջության հանդեպ, որն ինքը հեշտությամբ զանազանում է անկեղծ ուշադրությունից:
«Մեզ` հրապարակային գործիչներիս, երևի թե պետք է սովորել այս ուշադրությանը, իսկ լրատվական դաշտում` հասարակական կարծիքների հետ կապված, կարծում եմ` մի քիչ այլ մշակույթ պետք է ձևավորվի: Քաղաքական մրցակիցների ֆիզիկական ու առողջական խնդիրներով ուրախանալը կարող է վկայել բացառապես քաղաքական թուլության մասին, քանի որ համաձայնեք` շատ ավելի պատվաբեր, ուրախալի և էմոցիոնալ է հաղթել լիարժեք առողջական ֆորմայում գտնվող մարդկանց: Թեպետ կարող եմ ասել, որ ես այս վիճակում էլ եմ լավ դիմադրել ու դիադրում բոլոր այն մարտահրավերներին, որոնք ունեմ»,-ասաց Աշոտյանը:
Նա առողջություն մաղթեց նաև Լևոն Տեր-Պետրոսյանին` ասելով, որ իր կարծիքով` ցանկացած քաղաքական գործիչ պետք է լինի ֆորմայի մեջ, լավ մարզավիճակում:
«Ուզում եմ ասել նաև, որ ոտքիս հետ տեղի ունեցած «պատահարը» ոչ հանրային տարածքում է եղել, և պետական ոչ մի մարմին որևէ պատասխանատվությւոն չի կրում այդ տարածքում ձնամաքարման աշխատանքների համար»,-ասաց Աշոտյանը: