| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ հունվարի 30-ին հանդիպել են ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ:
ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը եւ տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացումը` այս համատեքստում ընդգծելով միջխորհրդարանական հարաբերությունների եւ խորհրդարանական դիվանագիտության դերը: Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարության կայացմանը, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանն ուղղված ԱՄՆ-ի աջակցությունը:
Ռիչարդ Միլսը բարեկամական խմբի անդամներին է ներկայացրել ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը:
«ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությամբ սահմանված բոլոր նպատակներն այս կամ այն կերպ ուղղակիորեն առնչվում են նաեւ Հայաստանին, քանզի դրանցից յուրաքանչյուրի հետ կապված մենք ունենք ընդհանուր շահեր»,-նշել է դեսպանը՝ հավելելով, որ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ շարունակական բարեկամության երաշխիքը մեր ժողովուրդների ամուր ու տեւական կապերն են:
Հանդիպման ընթացքում բարեկամական խմբի անդամները եւս կարեւորել են հայ-ամերիկյան հարաբերությունների կայուն զարգացումը, բազմոլորտ համագործակցության խորացումը: