Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ կառավարությունըդատապարտումէբռնությունները սահմանին։ Ինչպես տեղեկացնում է Aravot.am–ը, «Ամերիկյան մշակութային շրջագայություն 2015» ծրագրի մեկնարկի առիթով կայացած միջոցառմանը ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
«Անշուշտ, բռնությունները շփման գծի երկայնքով անհանգստացնող են Միացյալ Նահանգների կառավարության համար, եւ մեր պարտականությունը կատարելով, մենք տեղեկատվությունը համապատասխանաբար փոխանցում ենք Վաշինգտոնին։ Ծանոթ եք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ դեսպան Ուորլիքի հայտարարությանը՝ այս բռնությունների վերաբերյալ, նա երեկ է այդ հայտարարությունը արել: Նա հստակ նշել է, որ ԱՄՆ կառավարությունը դատապարտում է ցանկացած բռնություն սահմանին, դա չի նպաստում խաղաղության հաստատմանը, բանակցային գործընթացին, եւ դա պետք է դադարեցվի»,– ասել է դեսպան Միլսը։