Կառավարության վաղվա նիստի օրակարգում տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ներառել է որոշում ` Լոռու մարզի Վանաձոր համայնքի ֆինանսական վիճակի բարելավման համար Լոռու մարզպետարանին 2016 թվականի ինն ամսում հատկացնել 160,000.0 հազար դրամ գումար, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ համայնքներին» հոդվածով: Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ֆինանսական վիճակի բարելավման հանգամանքով: Նախատեսվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ Լոռու մարզպետարանին հատկացնել 160 մլն դրամի պետական աջակցություն՝ Վանաձոր համայնքի ֆինանսական վիճակի բարելավման նպատակով: Գործընթացի իրականացումը կապահովվի Վանաձոր համայնքի բնականոն գործունեությունը: Նախագծի ընդունմամբ կցուցաբերվի պետական աջակցություն՝ Վանաձոր համայնքի ֆինանսական վիճակի բարելավման համար: