Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության այս շաբաթվա նիստի օրակարգում ընդգրկված է որոշում, համաձայն որի` Եվրոպական ներդրումային բանկի և Եվրոպական հանձնաժողովի միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության և Միավորված ազգերի զարգացման ծրագրի միջև 2012 թվականի օգոստոսի 27-ին կնքված համաֆինանսավորման համաձայնագրի հիման վրա «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում Միավորված ազգերի զարգացման ծրագրի կողմից կառուցված ու Հայաստանի Հանրապետության Տավուշի, Շիրակի և Լոռու մարզերի համապատասխան համայնքներին նվիրաբերվող գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պահանջվող՝ գազատարների ուղեգծի հատակագծերի ձեռք բերման նպատակով կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին 2016 թվականի առաջին եռամսյակում հատկացվում է 3,266.4 հազ. դրամ` 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով):
Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կնքվում է գազատարի ուղեգծի չափագրման աշխատանքների իրականացման համար համապատասխան պայմանագիր՝ սահմանելով 1 կիլոմետր գազատարի չափագրման արժեքը 120.0 հազ. դրամ:
Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում Միավորված ազգերի զարգացման ծրագրի կողմից կառուցվել են գազատարներ, որոնք պետք է հանձնվեն համապատասխան համայնքներին, սակայն նշված գազատարների չափագրման համար համապատասխան գումար չի հատկացվել: Որոշման նախագծի ընդունմամբ կիրականացվի գազատարների նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, գազատարները համայնքներին անհատույց հանձնումը և գազատարները «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին անհատույց օգտագործման տրամադրումը: