|
Փոխարժեքներ
19 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ադրբեջանը քարոզչական առումով, կարծես թե, տակտիկական փոփոխությունների է գնացել, եթե նախկինում ադրբեջանական բանակի ակտիվությունն առաջնագծում (հետախուզում, դիպուկահարների ակտիվություն, ինժեներական աշխատանքների իրականացում) ուղեկցվում էր ուժի կիրառման ակտիվ քարոզչությամբ, ապա այժմ այդ ուղղությամբ ակտիվության կտրուկ նվազում կա:
Ապրիլյան իրադարձության օրերին ու դրանից հետո, Ադրբեջանը փորձում էր ներկայացնել, թե Արցախում ռազմական գործողությունները սանձազերծել է հայկական կողմը, և որ իրենք միայն պաշտպանվել են, իսկ որոշակի դիրքային առավելության հասել են հակագրոհի ժամանակ: Պաշտոնական այդ թեզն, իհարկե, ոչ ոք լուրջ չի ընդունում, և չի բացառվում, որ հենց դա է պատճառը, որ Ադրբեջանն այս փուլում, առաջնագծում իր գործողություններին նույն քարոզչությամբ չի հագեցնում, հետագայում նոր պատերազմի սանձազերծման պարագայում քարոզչական խոցելիության ռիսկը նվազեցնելու համար»: