Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով սեպտեմբերի 23-ին կայանալիք նյույորքյան հանդիպումից առաջ սահմանին կրկին լարված իրավիճակ է: Պաշտոնական տեղեկության համաձայն` սեպտեմբերի 22-ին արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ էր ձեռնարկել և չեզոք գոտում թողնելով մեկ դիակ` հետ շպրտվել իր ելման դիրքերը: Իհարկե, այսպիսի հանդիպումներից առաջ սահմանին լարվածություն միշտ էլ լինում է, և պատահական չէ, որ հայկական կողմն այդ ամենին պատրաստ է եղել, և ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:
Բայց հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին ռազմատենչ հայտարարություն արեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» հայտարարությանը: «Մենք մեր խոսքը կասենք ռազմի դաշտում, մենք երազում ենք այդ մասին: Եվ դա կլինի առաջիկայում: Այդ ժամանակ կտեսնենք՝ նա պատասխան կտա իր խոսքերի համար, թե ոչ»,- ասել էր Հասանովը, որի խոսքերից 3 օր անց գրանցվեց հարձակումը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դիվերսիոն հարձակման փորձը բավականին ուշագրավ պայմաններում է եղել: Մեզ հասած լուրերով` Արցախի ՊԲ-ում արձանագրել են, որ հակառակորդը Արցախի սահմանին մոտեցել է ճիշտ այնպիսի տակտիկական միջոցներով, ինչպես արեց 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ` ջոկատով, բավականին հանգիստ ու տեսանելի՝ դիվերսիոն խմբին ոչ հատուկ անթաքույց քայլերով:
Մեզ հասած տեղեկություններով` հակառակորդի ջոկատայինների թիվը տասնյակից ավելի է եղել: Եվ այս իրավիճակը բավականին հարցականներ է առաջ բերել. արդյոք հակառակորդը, այսպես մոտենալով սահմանին, չի՞ գիտակցել, որ տեսախցիկներն իրենց տեղաշարժն արձանագրում են, թե՞ ադրբեջանցիները կարծել են` սահմանը պահող մեր զինվորը հույսը տեսախցիկների վրա է դնում և քնում: Ինչևէ, ուրախալի փաստ է, որ Արցախի ՊԲ-ն մշտարթուն է»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: