Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել՝ սահմանադրական փոփոխությունների հարնաքվեի «Ոչ» քարոզչական կողմին պաշտոնապես հասանելիք գովազդային վահանակներից օգտվելու մասին լուրերի վերաբերյալ. հայտնում է Yerkir.am-ը:
Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Վերջին օրերին զանգվածային լրատվության որոշ միջոցներում շահարկման առիթ է դարձել «Ազգային օրակարգ» կուսակցության կողմից 2020 թվականի ապրիլի 5-ին նախատեսված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմին պաշտոնապես հասանելիք գովազդային վահանակներից օգտվելու մասին լուրերը, փորձ անելով դա ներկայացնել որպես կուսակցության, կամ նրա առանձին անդամների, և «Ոչ» քարոզչական կողմի միջև ստվերային համաձայնություն՝ ֆինանսավորելու վերջինիս գործունեությունը։
Այդ առնչությամբ «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հայտարարում է․
ա) «Ազգային օրակարգ» կուսակցությունն ազգային աջակենտրոն քաղաքական ուժ է, որը ստեղծվել է 2019 թվականի նոյեմբերի 2-ին կայացած կուսակցության հիմնադիր համագումարով։ Կուսակցության կառավարման բարձրագույն մարմինը նրա Խորհուրդն է, որը ընդունում է հիմնական քաղաքական որոշումները։ Ներկայումս կուսակցության խորհրդի նախագահն է Արա Հակոբյանը, գործադիր քարտուղարը՝ Արա Գասպարյանը։
բ) Կուսակցության խորհուրդը իր 2020 թվականի փետրվարի 18-ի հայտարարությամբ արդեն իսկ հայտնել է 2020 թվականի ապրիլի 5-ին նախատեսված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ հստակ դիրքորոշում՝ ընդգծելով գործընթացի հակասահամանդրական բնույթը և կոչ անելով ՀՀ քաղաքացիներին հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր այցելելուց։
գ) Միաժամանակ, ելնելով նախատեսված հանրաքվեի իրավաքաղաքական ռիսկերը հանրությանը բոլոր հնարավոր միջոցներով բացահայտելու անհրաժեշտությունից, հաշվի առնելով անկախ իրավաբաններից ձևավորված «Ոչ» քարոզչական կողմի հրապարակային առաջարկը՝ բոլոր շահագրգիռ ուժերին և անհատներին օգտագործել «Ոչ» քարոզչական կողմին ՀՀ օրենսդրութամբ ընձեռնված հնարավորությունները, «Ազգային Օրակարգ» կուսակցության Խորհուրդը որոշում է կայացրել «Ոչ» քարոզչական կողմի համաձայնությամբ օգտվել վերջինին ՀՀ օրենսդրությամբ ընձեռնված քարոզչական հնարավորություններից, այդ թվում՝ հասանելիք գովազդային վահանակներից, սեփական ուղերձը «Այո»-ն բացառող տիրույթում համարժեք ներկայացնելու նպատակով։
Այսուհետև չճշտված կամ թերի տեղեկատվություն ներկայացնելուց խուսափելու նպատակով, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին առաջարկում ենք «Ազգային Օրակարգ» կուսակցությանն առնչվող հարցերի պարզաբանման համար, նախապես ճշտել դրանք կուսակցության մամուլի ծառայության հետ, հավաստելով մեր գործունեության հետ կապված թափանցիկ տեղեկատվություն տրամադրելու մշտական պատրաստակամությունը»: