Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Այսօր ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը, խոսելով «Սասնա ծռերի»-ի անդամների ձերբակալության մասին, լրագրողներին ասաց, որ հասարակությունն այդ ձերբակալություններից հետո բաժանվել է երկու մասի:
Ըստ նրա` «Սասնա ծռեր»-ի գործողությունները պոռթկում էին, որից իշխանությունները պետք է հետևություններ անեն, ընդ որում` նման պոռթկումների Հայաստանն այլևս չի դիմանա:
Եղիազարյանը հորդորեց իշխանություններին` հրաժարվել ոխակալությունը: «Մտնում ենք քաղաքական աշուն, պետք է ամեն մեկը հաշվետու լինի ինչպես ժողովրդի, այնպես էլ սեփական խղճի առջև, և եթե իշխանությունները շատ արագ հետևություններ չանեն, հասարակությունը կարող է գլորվել անդունդը: Մենք փոփոխության լրջագույն կարիք ունենք, դա հասարակությունն է պահանջում»,- ասաց նա:
Գուրգեն Եղիազարյանը չի հավատում առաջիկա ՏՒՄ ընտրություններին, որևէ հույս չի կապում դրանց հետ:
Ի դեպ, նա լրագրողներին ներկայացրեց իր հրատարակած նոր գիրքը` «Գողը» վերնագրով: Գիրքը օրենքով գողի մասին է, ով եթե մի բան խոստացավ, պետք է կատարի, իսկ եթե չկատարեց, նրան մահապատիժ է սպառնում: