կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-25 14:06
Հասարակություն

ՀՊՃՀ դռները փակել են, որ ուսանողները դասադուլ չանեն

ՀՊՃՀ դռները փակել են, որ ուսանողները դասադուլ չանեն

Այսօր առավոտյան` ժամը 11-ից սկսած, ուսանողները դասադուլ են սկսել մի շարք բուհերում: Գլխավոր ակցիան տեղի է ունեցել ԵՊՀ շենքի դիմաց: Ակցիային միացած ուսանողները պահանջում են անվավեր ճանաչել նախագահական ընտրությունները՝ այն համարելով կեղծված, եւ նշանակել նոր ընտրություններ:

 

Քիչ առաջ մի քանի րոպեով ակցիային է միացել նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ողջունել ուսանողներին, ամբողջ երիտասարդությանը, դասախոսներին, ռեկտորներին եւ ոստիկաններին՝ ասելով. «Ես այսօր ասելիք չունեմ, իմացա, որ Դուք հավաքվել եք ինքնաբուխ` ձեր ասելիքով: Ով ձեր իրավունքը, հաղթանակը, մեր Սահմանադրությունը, դրոշը ուրանա, ինքը հանցագործ է, պետք է պատասխան տա: Համերաշխ, սահմանադրական ճանապարհով մեր ուսանողն ունենալու է հաղթանակ, տեր է լինելու իր երկրին, մեր քաղաքացին ունենալու է աշխատանք: Մի բան ինձ ուժ է տալիս, որ սա այլեւս Րաֆֆիի եւ Սերժի պայքարը չէ, այլ հայ ժողովրդի»:

 

Ուսանողները «Մենք ենք տերը մեր երկրի» վանկարկումներով ԵՊՀ-ից երթով շարժվել են ՀՊՃՀ, որտեղ արդեն դասադուլի էին դուրս եկել բազմաթիվ ուսանողներ: Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ էր անում ոստիկանությանը` պաշտպանել ազատ խոսքի եւ ազատ հավաքի սահմանադրական իրավունքը, ՀՊՃՀ մասնաշենքերից մեկի անվտանգության աշխատողները փակել եէի մասնաշենքի դռները՝ ուսանողներին թույլ չտալով մուտք ու ելք ունենալ:

 

Նշենք, որ ուսանողները հայտարարել են, որ վաղը ժամը 11-ից կրկին դասադուլ են անելու: