Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում համոզմունք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը դիտմամբ է կառավարության նիստում հայտարարել, թե «ՀՀ անկախության 30-ամյակին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու գունագեղ տոնակատարություն, որը նվիրված է լինելու ՀՀ անկախության, անվտանգության և Արցախի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին»։ Նա նաև ափսոսանքով նշել է, որ հասարակության մի հատված, այդպես էլ չգիտակցելով այս ուղերձի բուն նպատակը, գնալու և մասնակցելու է այդ «գունագեղ տոնակատարությանը»։
«Իր կյանքով և քայլերով դժբախտն ու դժգույնը «գունագեղ» բառը միտումնավոր նետեց և մարդիկ դա վերցրին ու սկսեցին քննարկել, դժգոհել, զայրանալ․․․ Մարդիկ որքա՜ն հեշտ են տրվում մանիպուլյացիաների, չէ՞ որ սա ևս հերթական սրիկայական մանիպուլյացիան է։
Իսկ խորքում ասածն այն էր, որ ինչ կուզենք՝ կանենք, կնշենք, կտոնենք, կգունավորենք ձեր Եռաբլուրը, զոհերի հիշատակը և անկախությունը․․․ Տերն ո՞վ է․․․
Անկախությունն այլևս քչերին է հետաքրքիր։
Կանեն, անելու են։ Իսկ ինչո՞ւ չանեն, մուրճն էլ է իրենց ձեռքին, մեխն էլ։ Դեմն ո՞վ է առնելու։ Ֆլեշմո՞բը, ընդդիմադիր հայտարարություննե՞րը․․․ Մի՛ ծիծաղեցրեք, սիրտ չունեմ։
Եվ եթե համարենք, որ ընտրության արդյունքը հունիսի 20-ին չի կեղծվել, ուրեմն իրոք, դրանց 600 հազարից ավելի կենդանի մարդ ձայն է տվել։ Դե, հաշվեք, թե դրանցից քանի՞սը կգնան և գունագեղ կնշեն մեր հայրենիքի, մեր անկախության թաղումը։ Ճոխ հուղարկավորություն կլինի, չեմ կասկածում․․․
Ողորմաթասն էլ կլակեն Իջևանի խոզի խորովածի ճենճոտ մատներով․․․
Սա նոր Հայաստանն է, և վերջ․․.
Կամ համակերպվեք, կամ՝ ինքնահրկիզվեք․․.»,- գրել է Մարգարիտ Եսայանը։