Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանին ապրիլյան դեպքերի ժամանակ ունեցանք վիրավորներ, ովքեր, ճիշտ է, հաշմանդամություն ձեռք չբերեցին, բայց ունեին որոշ վնասվածքներ և, ըստ օրենքի, պետք է իրենք հոգային իրենց բուժման ծախսերը: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը նշեց, որ տվյալ դեպքում կա\'մ պետք է օրենք խախտեին, որպեսզի պետությունն իր վրա վերցներ նրանց բուժումը, կա\'մ էլ նոր օրենք մշակվեր:
«Հենց այս իսկ պատճառով էլ կառավարությունը նոր հայեցակարգ մշակեց, ըստ որի` այն անձինք, ովքեր զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի կամ հիվանդության պատճառով զորացրվել են, բայց բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել, սակայն բժշկական օգնության կարիք ունեն, օգտվեն պետպատվերից: Ի դեպ, ապրիլյան դեպքերից հետո արդեն 17 զինծառայող է դիմել անվճար բուժօգնություն ստանալու համար»,- ասաց Սողոյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ որոշումը վերաբերում է բոլոր զինծառայողներին, ովքեր վնասվածք են ստացել ծառայության ժամանակ. տարեթիվն ամենևին էլ կապ չունի: Որոշման մեջ ընդգրկված են թե՛ պայմանագրային, թե՛ ժամկետային և թե՛ որպես կամավոր ծառայության մեկնածները: