կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-14 15:28
Հասարակություն

Ինչ անեն սահմանային իրավիճակից տուժածները` բուժօգնություն ստանալու համար, եթե նրանց մոտ անձնագիր չկա

Ինչ անեն սահմանային իրավիճակից տուժածները` բուժօգնություն ստանալու համար, եթե նրանց մոտ անձնագիր չկա

ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ղարաբաղաադրբեջանական հակամարտության գոտուց վերջին իրադարձությունների հետևանքով այս պահին Հայաստանում գտնվող այն քաղաքացիները, ովքեր ունեն բժշկական օգնության կարիք, սակայն իրենց մոտ չունեն անձնագիր, ապա անհրաժեշտ բուժում ստանալու համար կարող են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայությունից ստանալ համապատասխան միջնորդագիր և ներկայացնել ՀՀ առողջապահության նախարարություն։ 
Մանրամասները ճշտելու համար Միգրացիոն ծառայություն զանգահարել 060-275-034 և 060-275-024, իսկ ՀՀ առողջապահության նախարարություն ` 010-56-56-08 հեռախոսահամարներով»: