Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Կառավարությունը փոփոխություններ է կատարել 2004թ. մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման մեջ, ինչի արդյունքում անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հնարավորություն կստանան անօթևանների ժամանակավոր կացարաններում բնակվող անձինք, ովքեր, անօթևանի կարգավիճակով պայմանավորված, չեն օգտվում պետպատվերի շրջանակում անվճար բուժօգնություն ստանալու իրավունքից և հիմնականում ունեն առողջական լուրջ խնդիրներ:
Ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտներին պետական նմուշի փաստաթուղթ (դիպլոմ) ստանալու գործընթացը կանոնակարգելու նպատակով համապատասխան փոփոխություններ են կատարվել կառավարության 2011թ. մարտի 3-ի թիվ 197-Ն որոշման մեջ: Կրթության գերազանցության ազգային ծրագրի իրականացման նպատակով կառավարությունը անհրաժեշտ միջոցներ է տրամադրել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը:
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկին որոշման մեջ` համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների կարգավորման նպատակով ՀՀ մարզպետարաններին հատկացված գումարների տնտեսման արդյունքում առաջացած ֆինանսական միջոցները վերաբաշխելով այլ նպատակային ծրագրերի իրականացմանը:
Ընդունվել են ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ-ին գումար հատկացնելու, ՀՀ ԱԳՆ աշխատողների նոր թվաքանակը հաստատելու, ՀՀ քննչական կոմիտեի գործունեությանը աջակցելու որոշումներ, հաստատվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության համայնքային ոստիկանության գործունության կազմակերպման կարգը: