|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Մոսկվայում 9-րդ հարկից ընկած 15-ամյա հարբած աղջիկը ոչ միայն հրաշքով ողջ է մնացել, այլ նաև խուսափել լուրջ կոտրվածքներից. հայտնում է life.ru-ն:
Միջադեպը տեղի է ունեցել ծնողների հետ ունեցած կոնֆլիկտից հետո: Բակում ընկերների հետ հարբեցողությամբ զբաղվող աղջկան նկատած ծնողները որոշել են պատժել նրան՝ «բանտարկելով» սենյակում: Սակայն նա չի հաշտվել դրա հետ և որոշել է ընկերների մոտ գնալ պատուհանով: Աղջկա ոտքը սայթաքել է, և նա վայր է ընկել: Նրա վայրէջքը մեղմել են պատուհանի տակ եղած ծառերը: