|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Արդեն հայտնել ենք, որ երեկ` կեսգիշերն անց, Երեւանում` շտապօգնության կենտրոնական ենթակայանում, շտապօգության բժշկի են ծեծել, ով ոտքի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Yerkir.am-ի հետ զրույցում շտապօգնության կենտրոնական ենթակայանի տնօրեն Թագուհի Ստեփանյանը հայտնեց, որ ժամը 03:00-ի սահմաններում ոչ սթափ վիճակում ենթակայան է մտել հոգեկան խնդիրներ ունեցող մի երիտասարդ ու որոշել մնալ այնտեղ:
«Երբ հոգեբուժական բրիգադի սանիտարը փորձել է նրան հանգստացնել, քաշքշուկ է սկսվել, ինչի արդյունքում երիտասարդը հրել է սանիտարին և վնասվածք պատճառել»,- ասաց նա:
Նշենք, որ բուժաշխատողը մարմնական վնասվածքներով, այդ թվում` ոտքի կոտրվածքով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական կլինիկա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը խստորեն դատապարտում է բուժաշխատողի հանդեպ բռնության դրսևորման փաստը: