Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հուլիս ամսվա ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 867 դիմում, որոնցից 732-ը` գրավոր, 135-ը` բանավոր: Գրավոր դիմումներից 109-ը ստացվել է նախարարություն այցելած քաղաքացիների կողմից:
Գրավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել պետական նպաստների` 55 (8%), սոցիալական աջակցության` 51 (7%), հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման՝ 35(5%), ավանդների փոխհատուցման՝ 46 (6%) վերաբերյալ դիմումները:
Բանավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել ավանդի փոխհատուցման` 37 (27%), կենսաթոշակի նշանակման և վերանայման` 15 (12%), հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման՝ 7 (5%), պետական նպաստների՝ 35 (26%) վերաբերյալ դիմումները:
Հուլիս ամսվա ընթացքում պատասխան է տրվել քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 319 դիմումի: Դիմումների պատասխաներն, ըստ բնույթի, ունեն հետևյալ պատկերը` 210 (66%)-ը պարզաբանվել է, 80 (25%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 22-ը (7%) վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ, իսկ 7-ին (2%) տրվել է մերժողական պատասխան:
Նշված ժամանակահատվածում փոխնախարարի մոտ կայացել է երկու ընդունելություն, որին մասնակցել է չորս քաղաքացի:
Յուրաքանչյուր ընդունելության ընթացքում տրված հանձնարարականի հիման վրա կազմվել են արձանագրություններ, որոնք գրանցվել և ընթացք են ստացել սահմանված կարգով: