Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2017թ. հուլիս ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 784 դիմում, որից 691-ը գրավոր, 93-ը բանավոր:
Նշված դիմումներից 183-ը ստացվել է նախարարություն այցելած քաղաքացիներից, իսկ 243 քաղաքացի դիմել է տեղեկատվական կենտրոն-ընդունարան: Ընդհանուր առմամբ հուլիս ամսվա ընթացքում նախարարություն է այցելել 426 քաղաքացի:
Գրավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման63 (9%), պետական նպաստների 58 (8%), կենսաթոշակի նշանակման և վերանայման 40 (6%),պրոթեզավորման 35 (5%), ավանդի փոխհատուցման 31 (4%), աշխատանք տրամադրելու 19 (3%), բնակարան հատկացնելու 19 (3%) և տուն-ինտերնատ տեղավորելու 18 (3%) վերաբերյալ դիմումները:
Ներկայացված բանավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել դիմումի ընթացքի ճշգրտման 31 (33%),ավանդի փոխհատուցման 25 (27%), պետական նպաստների 12 (13%) և կենսաթոշակի նշանակման ուվերանայման 12 (13%) վերաբերյալ դիմումները:
Պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 306 դիմումի:
Պատասխաններն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը. 232-ը (76%) պարզաբանվել է, 37 (12%)քաղաքացու խնդրանք բավարարվել է, 24-ը (8%) վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ, իսկ 13-ին (4%) տրվել է մերժողական պատասխան:
Հուլիս ամսվա ընթացքում նախարարի մոտ կայացել է մեկ ընդունելություն, որին մասնակցել է մեկ քաղաքացի:
Փոխնախարարի մոտ կայացել է մեկ ընդունելություն մեկ քաղաքացու մասնակցությամբ:
Ընդունելության ընթացքում տրված հանձնարարականների հիման վրա կազմվել է արձանագրություն,որը գրանցվել և ընթացք է ստացել սահմանված կարգով: