| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 3643 դիտում,
        
            3643 դիտում,  2 տարի առաջ - 2022-12-08 11:58
            2 տարի առաջ - 2022-12-08 11:58  
         
                
            «Փաստ» օրաթերթը գրում է․
Գործող իշխանությունները չորս տարվա ընթացքում կառավարության կառուցվածքում տարբեր փոփոխություններ են արել, իրականացրել, իրենց խոսքերով, օպտիմալացման ծրագրեր։ Ինչպես երևում է, եղածն էլ նրանց չի բավարարում: «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում կառավարության կողմից նոր նախաձեռնություն է նախատեսվում կյանքի կոչել. մասնավորաբար, բացի ոստիկանությունում և ԱԻՆ-ում սպասվող փոփոխություններից ու վերադասավորումներից, մեր աղբյուրների փոխանցմամբ, ներկայումս մշակվում է ևս մեկ նախագիծ, ըստ որի, լուրջ փոփոխություններ կլինեն աշխատանքի և սոցիալական հարցերի ու առողջապահության նախարարությունների առումով, չի բացառվում նաև միավորման տարբերակը։
Ավելի կոնկրետ, ըստ մեր տեղեկությունների, նախնական տարբերակով իշխանությունները պատրաստվում են առողջապահության նախարարության մեջ ներառել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական բաղադրիչ ունեցող ոլորտային հատվածը։ Ինչ վերաբերում է նախարարության մնացած «բլոկների» հետագա ճակատագրին, ապա քննարկվում է այն վարչապետի աշխատակազմի շրջանակներում տեղավորելու հնարավորությունը։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, դեռևս անորոշ է, թե ինչ կարգավիճակ կմտածեն. չի բացառվում առընթեր ՊՈԱԿ ստեղծելու տարբերակը։ Ի դեպ, կան տեղեկություններ, որ վարչապետի աշխատակազմին առաջիկայում լրացուցիչ այլ լիազորություններ ևս կընձեռվեն։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում