|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ-ում «Զբաղվածության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, թե փորձ է արվում համոզել, որ այս օրենքով Հայաստանում լուծվում է զբաղվածության խնդիրը, սակայն դա այդպես չէ:
Նա նշեց, որ ներկայացված նախագծում «կայուն զբաղվածություն» եզրույթը ոչ միայն հեղհեղուկ է, այլև այսօրվա շուկայական պայմաններում ոչինչ չտվող արտահայտություն է: Նա նշեց, որ մեր երկրի կառավարության պարտավորությունը պետք է լինի երկրում լրիվ զբաղվածություն ապահովելը:
Պատգամավորը հիշեցրեց, որ 100 հազար աշխատատեղերի ստեղծման ծրագիր է ներկայացրել կառավարությունը, հետևաբար այս օրինագծով պետք է հստակեցվի` ինչպես է լուծվելու այդ հարցը: Ըստ նրա` այս օրինագծով ոչ թե պետք է փորձեն զբաղվածության նպաստից զրկել գործազուրկներին, այլ դրա լուծման համար պետք է մշակվեն ակտիվ ծրագրեր:
Մինասյանի խոսքով` մարդուն գործազրկության նպաստից կտրելը Եվրոպական սոցիալական խարտիայի խախտում է. «Է, ի՞նչ ենք շահում դրանից: Մենք ձեզ հետ միասին պետք է մտածենք: Արտագաղթը նվազեցնելու համար անհրաժեշտ է մարդկանց աշխատատեղ առաջարկել: Մենք չենք կարող արտագաղթի դեմն առնել, եթե այս վիճակն է շարունակվում: Խոսում ենք դեմոգրաֆիական ճգնաժամի մասին, երեխա ունեցող ընտանիքին պետք է առաջին հերթին զբաղվածության ծրագրերում ներգրավել»,- աասց նա:
ՀՅԴ պատգամավորը առաջարկեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին անկեղծ լինել և ԱԺ ամբիոնից հայտարարել՝ «հարգելի քաղաքացիներ, մենք չենք կարող այս նախագծով զբաղվածության ոլորտի հարցերն ամբողջությամբ լուծել»: Պատագամավորի խոսքով` ավելի լավ է կառավարությունը հիմա այդ մասին հայտարարի, քան թե հետո ժողովուրդը հիասթափվի, ու արտագաղթի նոր ալիք բարձրանա: