կարևոր
1420 դիտում, 3 ամիս առաջ - 2024-01-24 16:31
Հասարակություն

Մարդիկ ամիսներով չեն կարողանում կապ հաստատել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ․ Գառնիկ Դանիելյան

Մարդիկ ամիսներով չեն կարողանում կապ հաստատել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ․ Գառնիկ Դանիելյան

Վե՛րջ տվեք անկազմակերպ վիճակին, անտարբեր վերաբերմունքին։  Այս մասին գրում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը։

«Արդեն քանի ժամ է՝ քաղաքացիների հետ փորձում եմ զանգահարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գծի և Միգրացիոն ծառայության հեռախոսահամարներին։ Պատասխան չկա։

Մինչ այս էլ ստացել էի բազմաթիվ ահազանգեր, բողոքներ, որ մարդիկ ամիսներով չեն կարողանում կապ հաստատել այս գերատեսչությունների հետ։

Հեռավոր մարզերից, եղանակային վատթարագույն պայմաններում մարդիկ ստիպված են գալ, հասնել Երևան, որպեսզի ստանան իրենց հուզող հարցի պատասխանը։

Վե՛րջ տվեք անկազմակերպ վիճակին, անտարբեր վերաբերմունքին։ Եթե կարիք կա, աշխատե՛ք առավոտից իրիկուն, ավելացրե՛ք նոր հաստիքներ, բայց բարի եղեք սպասարկելու մարդկանց»։