Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Տեղեկացրել էինք, որ Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնն այս տարի տեղի չի ունենա: Փառատոնի չեղարկման պատճառը ֆինանսական խնդիրներն են, ինչպես նաև չհասկացվածությունը փառատոնի հիմնադիր Ժիրայր Դադասյանի և մշակույթի փոխնախարար Նազենի Ղարբյանի միջև:
Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ փոխնախարարը ներկա է գտնվել Մնջախաղի թատրոնի «Չարի ծաղիկներ» ներկայացմանը: Տարաձայնությունները, կարծես, հարթվել են, քանի որ նախարարությունից տեղեկացնում են, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Ծաղկաձորում մնջախաղի փառատոնը 2019-ին իրականացնելու ուղղությամբ: «Խոսելով թատրոնի շենքային պայմանների մասին՝ Նազենի Ղարիբյանը նշել է, որ մշակույթի նախարարությունն օրենքի և իր լիազորությունների շրջանակներում հետամուտ կլինի, որպեսզի թատրոնն ամենամոտ ժամանակներում իր սեփական տանիքի ներքո աշխատելու և ստեղծագործելու հնարավորություն ունենա»,- նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Yerkir.am-ի հետ զրույցում Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, փառատոնի հիմնադիր ԺիրայրԴադասյանը նշել էր, որ հանդիպել է մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի հետ, որպեսզի փառատոնի բյուջեն ներկայացնի ու ստանա, սակայն փոխնախարարն ասել էր, որ չի կարող գումար տրամադրել: Դադասյանը նշել էր նաև, որ մտավախություն կա, որ հաջորդ տարի նույնպես փառատոնը տեղի չի ունենա, իսկ Մնջախաղի թատրոնի շենքն այդպես էլ չի կառուցվի:
Նազենի Ղարիբյանն էլ իր հերթին մեզ հետ զրույցում նշել էր, որ բյուջեն սուղ է, իսկ Դադասյանի պահանջած 16 մլն դրամն իրենք տրամադրել չեն կարող: Փոխնախարարն առաջարկել էր, որ փառատոնը շարունակի իր ընթացքը նախկին ժամանակացույցով՝ երկու տարին մեկ անցկացվի: Իսկ ինչ վերաբերում է թատրոնի շենքի կառուցմանը, ապա, Ղարիբյանի խոսքով, իրենք ամեն կերպ կաջակցեն շենքի կառուցման հարցում: