Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հարցաքննության ժամանակ իմ նկատմամբ ճնշում են գործադրել, որ մենք սաղ գիտենք, հեսա «ագռավի սռոկ» ես գնալու՝ 16-20 տարի՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Սասնա ծռեր» խմբավորման անդամների դեմ ցուցմունք տված խմբավորման անդամ Էդգար Սողոմոնյանը՝ ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռերի» 10 անդամի դատական նիստին:
«Ինձ ասել են, որ պաշտպանի ներկայությամբ իրենք ինձ ինչ ասեն, ես պիտի այդպես անեմ: Ասացին՝ վերջում էլ կասես, որ իմ բառերից է բխում: Մի խոսքով, ճնշումներ գործադրելով՝ առաջ են տարել գործը»,- նշեց նա։
Էդգար Սողոմոնյանը վստահեցրեց, որ իրեն հարցաքննել է քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանը, որը տեսախցիկը շրջել է, իրեն սովորեցրել, թե ինչպես խոսի:
Նաև մանրամասնեց, թե ինչպես են իրեն ծեծել. «Ֆիզիկական բռնություն գործադրել են այն ժամանակ, երբ հանձնվելու ժամանակ արդեն Վիլիսը դրեցին, տարան՝ հավեսով ծեծելով, մեկ էլ փոքր վախտս էի տենց ծեծ կերել: Տարան, գցեցին սենյակ, սկսեցին ձեռքի բռունցքներով, ամեն ինչով ծեծել: Բռունցքով գլխիս են տվել. ես գլխի հետ կապված ճնշում ունեի: Գցել են՝ երկու-երեք հոգով բոքսով ձեռքով ծեծել են: Բառերն էլ ինչ ասել են, թող իրենց վերաբերվի»։
Դատախազը փորձեց հստակեցնել՝ ասվածը կարո՞ղ են ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում։
Պաշպան Զարուհի Փոստանջյանը նշեց՝ ակնhայտ է, որ վկան ցուցմունք է տալիս, որ իր նկատմամբ տեղի է ունեցել ոչ միայն անմարդկային վերաբերմունք, այլ խոշտանգում:
«Սա գտնվում է պետության պոզիտիվ պարտավորության տիրույթում, և դատախազությունը բարի պետք է լինի ինքը նախաձեռնի քրեական հետապնդում և խոշտանգման փաստի վերաբերյալ պատասխանատուների պարզում: Անձը կարող է չգիտակցել, որ այդ առիթով պետք է հանցագործության մասին հաղորդում ներկայացվի թե ոչ, բայց ակնհայտ է, որ նա ասաց, թե ինչ եղանակով են իր դեմ բռնություն կիրառել ցուցմունք կորզելու կապակցությամբ: Այս պահին ասաց, որ իր նկատմամբ տեղի է ունեցել նաև խոշտանգում»,-ասաց պաշտպանը:
Մանրամասն՝ տեսանյութում․