Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Սասնա ծռեր» խմբավորման անդամներ Հովհաննես Հարությունյանի, Աշոտ Պետրոսյանի և Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ երեկ հնարավորություն է ունեցել Խանդոյանի հետ առանձնազրույց ունենալ: Ըստ պաշտպանի՝ Խանդոյանը ընկճված չէր, ընկճված չեն նաև մյուսները: «Երբ Խանդոյանին հարցրեցի՝ ինչ կցանկանա փոխանցել հարազատներին, ասաց՝ խնդրում եմ փոխանցիր, որ շատ եմ սիրում Հայաստանն ու հայ ժողովրդին»,- ասաց պաշտպանը: Նա նաև հիշեցրեց դատապարտյալների հիվանդանոցի անբարենպաստ պայմանների մասին՝ ասելով, որ Արամ Մանուկյանը տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց այն դեպքում, երբ ծանր վնասվածքներ է ունեցել: Պաշտպանը նաև նշեց, որ Արայիկ Խանդոյանին դեռևս մեղադրանք չի առաջադրվել: Պապիկյանի խոսքով՝ կալանավորված բոլոր անձանց նույն մեղադրանքն է առաջադրվել, բայց չի բացառվում, որ նոր մեղադրանք կառաջադրվի:
«Արայիկի, Հովհաննեսի, Աշոտի դեպքում հայտարարում են, որ իրենց չի հետաքրքրում ՝ ինչ մեղադրանք կներկայացվի: Տղաներին չի հետաքրքրում ՝ ինչ հոդվածներով մեղադրանք կառաջադրեն, իրենք ասում են, որ իրենց արարքն ուղղված է Հայաստանի բարօրությանը»,- ասաց նա:
Պապիկյանն իր խոսքում նշեց նաև, որ անմեղություն կանխավարկածի խախտում է այն, որ հենց ՊՊԾ գնդում ծավալվող իրադրաձությունների առաջին օրը փոոստիկանապես Հունան Պողոսյանը «Սասնա ծռեր»-ի անդամներին որակեց որպես մարդասպան: