Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 8-ին Հրազդանում մահվան հանգեցրած վրաերթն իրականացրել էր Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի անչափահաս որդին, ով դեռևս կասկածյալի կարգավիճակ ունի: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Մեղադրանք առաջադրելու հարցը կորոշվի մեկ շաբաթվա ընթացքում: Համաձայն քրեական դատավարության օրենսգրքի` քրեական հետապնդման մարմինն իրավունք չունի անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց կիրառելիս անձին կասկածյալի վիճակում պահել ոչ ավելի, քան 7 օր:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին` ժամը 12.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ վրաերթի հետևանքով անգիտակից վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 1959 թ. ծնված Վալերի Թորոսյանը, ով, գիտակցության չգալով, մահացել է: Պարզվել է, որ մեքենայի ղեկին եղել է 17-ամյա պատանի, ով նույն օրը` ժամը 21-ին, ներկայացել է Կոտայքի մարզային քննչական վարչություն, տվել խոստովանական ցուցմունք:
Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: