կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-30 17:16
Քաղաքական

Նմանատիպ բան չի եղել. փոխոստիկանապետը՝ Արայիկ Խանդոյանին դատարանի նկուղում ծեծելու մասին

Նմանատիպ բան չի եղել. փոխոստիկանապետը՝ Արայիկ Խանդոյանին դատարանի նկուղում ծեծելու մասին

Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Անուբախ Համբարյանն այսօր խորհրդարանում լրագրողներին վստահեցրեց, որ ոստիկանության ծառայողներն ընտրությունների ժամանակ իշխանության օգտին գործողություններ չեն կատարել:

Հարցին` եթե պարզվի, որ կատարել են, կպատժվե՞ն, փոխոստիկանապետն առաջարկեց այդ հարցը գրավոր տարբերակով ներկայացնել:

Անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ վերջին օրերին ոստիկանության գործողությունների իրավաչափ լինելուն` Համբարյանն ասաց, որ ինքը համարում է, որ իրավաչափ են եղել կատարված գործողությունները: «Ոստիկանության բոլոր գործողությունները համաչափ եւ իրավաչափ են»,- ընդգծեց նա:

Դիտարկմանը, որ դատարանի նկուղում Արայիկ Խանդոյանին ծեծել են, պատասխանեց. «Նմանատիպ բան չի եղել»:

Արձագանքելով փաստաբան Ինեսսա Պետրոսյանի այն հայտարարությանը, որ 50 ոստիկանով ծեծի են ենթարկել Մխիթար Ավետիսյանին, Անուբախ Համբարյանն ասաց. «Կատարվում է ծառայողական քննություն, ծառայողական քննություն է նշանակված: Մենք ասում ենք՝ կա նմանատիպ ահազանգ, նախաքննությունը կպարզի»: