| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ ՔԿ հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում հուլիսի 30-ին հարուցվել է  քրեական գործ՝ հուլիսի 29-ի ուշ երեկոյան Էրեբունի եւ  Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ։
 
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանությունից  հուլիսի 30-ին ստացվել են նյութեր՝ հուլիսի 29-ի երեկոյան մի խումբ անձանց կողմից Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանում անկարգություններ կազմակերպելու  վերաբերյալ։
 
Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հուլիսի 29-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանում մի խումբ անձինք կազմակերպել են  զանգվածային անկարգություններ, որի ընթացքում բռնություն է գործադրվել տվյալ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների նկատմամբ, որի հետեւանքով  վտանգվել է հասարակական անվտանգությունը։
 
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն  առերեւույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ։
 
Զանգվածային անկարգությունները կազմակերպելու եւ դրանց մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 23 անձ, որոնց թվում՝ Արմեն Մարտիրոսյանը եւ Անդրիաս Ղուկասյանը։
 
Նախնական տվյալներով՝  հուլիսի 29-ի երեկոյան տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով  ստացած մարմնական վնասվածքներով բուժօգնություն ստանալու համար բժշկական կենտրոններ են դիմել 67 մարդ։ Քննություն է տարվում պարզելու վերջիններիս  մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները։
 
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։ Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի պարբերաբար։