կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-11 16:41
Քաղաքական

Անհրաժեշտության դեպքում Անդրիաս Ղուկասյանը լաբորատոր քննության կենթարկվի

Անհրաժեշտության դեպքում Անդրիաս Ղուկասյանը լաբորատոր քննության կենթարկվի
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանն  այսօր  այցելել է հացադուլի մեջ գտնվող ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին:
Երկարատև զրույցի ընթացքում Հայկ Դարբինյանը հետաքրքրվել է նրա ինքնազգացողությամբ, ապա մասնագիտորեն մանրամասն բացատրել, թե շարունակվող հացադուլն ինչ բարդություններ ու հետևանքներ կարող է առաջացնել օրգանիզմում։ Տեղեկացնելով, որ յուրաքանչյուր պահի վիճակը կարող է կտրուկ վատանալ, նախարարի առաջին տեղակալն Անդրիաս Ղուկասյանին հորդորել է դադարեցնել հացադուլը։
Հայկ Դարբինյանը շարունակել է պնդել, որ  միայն լաբորատոր-գործիքային համալիր հետազոտությունների արդյունքում կարելի է նրա առողջական վիճակի մասին ամբողջական պատկերացում կազմել։ Միաժամանակ, նա նշել է, որ նախարարությունը պատրաստակամ է ցանկացած պարագայում աջակցել` թե' լաբորատոր-գործիքային հետազոտություններ կազմակերպելով, թե' անհրաժեշտ բուժում իրականացնելով և անգամ խորհրդատվություն տրամադրելով։ 
Անդրիաս Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել փոխնախարարին  այցելելության համար և  խոստացել անհրաժեշտության դեպքում հեռաձայնել։ Ի դեպ, նախարարի առաջին տեղակալի ներկայությամբ չափվել է Անդրիաս Ղուկասյանի զարկերակային ճնշումը (այդ պահին` 90/60)։ 
ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ` հացադուլի վայրում շարունակվում է 24-ժամյա  բժշկական հսկողությունը: