կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-29 20:04
Հասարակություն

Անդրիաս Ղուկասյանը ենթարկվել է սոնոգրոֆիկ հետազոտության. պաթոլոգիական շեղումներ չեն հայտնաբերվել. ԱՆ

Անդրիաս Ղուկասյանը ենթարկվել է  սոնոգրոֆիկ հետազոտության. պաթոլոգիական շեղումներ չեն հայտնաբերվել. ԱՆ

ՀՀ ԱՆ  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Անդրիաս Ղուկասյանն այսօր ենթարկվել է  սոնոգրոֆիկ հետազոտության, ինչի արդյունքում պաթոլոգիական շեղումներ չեն հայտնաբերվել:

Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարության քրեակարատողական վարչության հանրային կապերի բաժնից՝ հավելելով, որ ՀՀ ԱՆ  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի վերաբերյալ վերջինիս կնոջ՝  Անահիտ Թարխանյանի՝ ՄԻՊ աշխատակազմ ներկայացրած դիմումի մեջ հնչած մտահոգությունների առնչությամբ 27.08.2016թ. տեղեկացրել էին, որ վերջինիս առողջական վիճակը բավարար է։ Նա արդեն ենթարկվել էր արյան և մեզի լաբորատոր հետազոտության, ինչի արդյունքում պարզվել էր, որ կլինիկական ցուցանիշները գտնվում էին նորմայի սահմաններում: