Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իր ազնիվ աշխատանքի հաշվին ունենալ այնպիսի բարեկեցություն, որ իրեն հասանելի լինեն արժանապատիվ կյանքի բոլոր հնարավորությունները. այսօր Ազատութայն հրապարակում հայտարարեց նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:
Նա հիշեցրեց, որ այդ իրավունքները պետք է յուրաքանչյուր պետությունում պաշտպանված լինեն օրենքի ուժով, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն դիմել ապստամբության, ընդվզեն անարդարության ու ռեժիմի դեմ, ինչը հասկանում ու ճանաչում են ամբողջ քաղաքակիրթ աշխարհում:
«Մենք դիմեցինք ՍԴ եւ պահանջեցինք, որ Սերժ Սարգսյանը գա եւ պատասխանի հարցին` ինքը կազմակերպե՞լ էր ընտրությունները, թե՞ ոչ: Եթե նա ասեր, որ ինքն է կազմակերպել, ընտրությունները պետք է չեղյալ համարվեին, քանի որ նա այդպիսի իրավունք չուներ: Իսկ եթե ասեր, որ չէր կազմակերպել, ուրեմն դուրս էր գալիս, որ նա սուտասան է, իսկ սուտասանը չի կարող լինել երկրի նախագահ»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:
Նա հայտարարեց, որ ՍԴ-ն չընդառաջեց եւ Սերժ Սարգսյանին չկանչեց Սահմանադրական դատարան ու դրանով իսկ ընտրությունների օրինականության հարցում որոշում կայացնելու իրավունքը թողեց ժողովրդին: