Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն այս ընտրությունները մրցակցային չի համարում: Ըստ նրա` նախընտրական շրջանն անցնում է վախի և սարսափի մթնոլորտում:
Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Քաղաքագետների միության անդամ, նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլին, Հովհաննիսյանն ասաց, որ իրենք, որպես քաղաքագետներ, համարում են, որ վերլուծաբանը պետք է ընտրի պայքարի այն ձևը, որը կլինի արդյունավետ, բայց` ոչ հացադուլը:
«Մարդիկ խոսում են սերնդափոխության մասին, սակայն չեն հասկանում, որ Անդրիասը բնավ չի զիջում մյուս թեկնածուներին: Գուցե այդ հացադուլը յուրահատուկ ճիչ է մի իրավիճակում, երբ այլ ելք չկա: Անդրիասը Անդերսենի հեքիաթի երեխան է, ով ասում է` թագավորը մերկ է»,- ասաց նա:
Yerkir.am-ի հարցին, թե ինչ ընտրություն է կատարելու ինքը` Հովհաննիսյանը, նա պատասխանեց. «Ես գնալու եմ ընտրության և կատարեմ իմ քաղաքացիական պարտքը, սակայն ջնջելու եմ բոլոր թեկնածուների անունները և քվեաթերթիկը ցույց եմ տալու լրագրողներին»: