|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Սարի թաղում հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող, «Նոր Հայաստանի» անդամ Անդրիաս Ղուկասյանի կալանքի վերաբերյալ բողոքը:
Անդրիաս Ղուկասյանն, ով իրեն քաղբանտարկյալ է համարում արդեն 24 օր է՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլի մեջ է: Նա իր հացադուլի մասին հայտարարել էր դատարանում՝ իր ձերբակալման դեմ բողոքի քննարկման ընթացքում: Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 225 հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություն հրահրելու հատկանիշներով: