Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հարաբերությունները լրագրողների հետ այսուհետ ավելի սահմանափակ կլինեն, քանի որ նրա էներգիան գնալով պակասում է. լրագրողներին այսօր հայտնեց Ղուկասյանի շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը:
Նա տեղեկացրեց, որ Անդրիաս Ղուկասյանի որոշումը չի փոխվել` շարունակելու է հացադուլը` նույն վայրում, հավանաբար` մինչեւ փետրվարի 19-ը: Այսինքն` մինչեւ ընտրությունների ավարտ Ղուկասյանը կլինի հացադուլի մեջ: Սա, Գրիգորյանի կարծիքով, այնպիսի խնդիրներ չի առաջացնի, որ նախագահի թեկնածուի կյանքին վտանգ սպառնա, անհաղթահարելի խոչընդոտ թեկնածուի համար չի ստեղծվի, եւ ընտրություններն էլ նրա առողջական վիճակի պատճառով չեն հետաձգվի:
Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ իրենք ունեն ծանոթ բժիշկներ, ովքեր հետեւում, խորհուրդներ են տալիս Ղուկասյանին, բացի «պետական» բժիշկներից: Իսկ այն շեղումները, որ, բժիշկների կարծիքով, առաջացել են Ղուկասյանի առողջական վիճակում, այս պահին նրա կյանքին չեն սպառնում:
Ինչ վերաբերում է պետության կողմից Ղուկասյանին հատկացված բժիշկներին վստահել-չվստահելուն, ապա Արմեն Գրիգորյանը մի օրինակ բերեց, ըստ որի` երբ իրենք են չափում Անդրիաս Ղուկասյանի ճնշումը, այն լինում է 110-80 միջակայքում, իսկ երբ չափում են «պետական» բժիշկները, ինչպես ասաց Գրիգորյանը, ապա ցույց է տալիս 80-60 արդյունքը:
«Ուստի մենք սկսում ենք չվստահել նրանց: Դրա համար էլ ունենք մեր բժիշկները եւ նրանց հետ քննարկելով համապատասխան քայլեր ենք անում»,- ասաց Գրիգորյանը: