կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-21 10:37
Առանց Կատեգորիա

168 ԺԱՄ. Ամբաստյանի սանիկը և կոմպոզիտորի որդին

168 ԺԱՄ. Ամբաստյանի սանիկը և կոմպոզիտորի որդին

Հունիսի 28-ին, իր դիմումի համաձայն, դադարեցվել են Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանի լիազորությունները, և ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Շահեն Շահինյանը:

2002թ. Ս.Սարաջյանի պաշտոնավարմանը նպաստեց նախկին ռեկտոր Արմեն Սմբատյանը` որպես վստահելի հետևորդ: Ամիսներ առաջ, սակայն, դեռևս անհայտ պատճառներով, նրանք ընդհարվել էին: Պատմում են, որ Ս. Սարաջյանը և Ա. Ամբատյանը ռեկտորի կաբինետում այնքան բուռն վիճաբանություն են ունեցել, որ նրանց ձայնը հասել է մինչև առաջին հարկ:

Այսօր ռեկտորի պաշտոնի համար 2 թեկնածու կա` Ա. Սմբատյանի հետ քավոր-սանիկային կապ ունեցող, պաշտոնակատար նշանակված Շ. Շահինյանը և կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի որդին`Ռուբեն Տերտերյանը, ով ՀՀ-ից 18 տարի բացակայելուց հետո վերջերս է հայտնվել ասպարեզում և ամիսներ առաջ նշանակվել պրոռեկտորի պաշտոնում: Որպես վերջինիս միակ արժանիք` նշվում է անվանի կոմպոզիտորի որդի լինելու հանգամանքը, ուրիշ ոչինչ: