|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքական Beyaz TV-ի հաղորդավար Լաթիֆ Շիմշեքը հայտնել է, որ Կարինի (Էրզրում) Քորուջուք գյուղում գտնվող տունը, ուր ծնվել է Ֆեթուլլահ Գյուլենը, կվերածվի հանրային զուգարանի:
Ըստ T24-ի՝ այդ մասին Շիմշեքը հայտնել է Twitter-յան իր էջում:
Հայտարարությունից հետո Beyaz TV-ին պարզաբանումներ ներկայացրած հաղորդավարն ասել է.
«Էրզրումցի ընկերներիցս մեկը զանգահարեց և ասաց, որ Էրզրումի քաղաքապետարանը պատրաստվում է հանրային զուգարանի վերածել այն տունը, ուր ծնվել է Ֆեթուլլահ Գյուլենը: Սկզբում ինձ թվաց՝ կատակում է: Զանգահարեցի Էրզրումի քաղաքապետ Մեհմեդ Սեքմանին. նա նշեց, որ հանրության կողմից այդ ուղղությամբ մեծ պահանջ կա, ինչը քննարկելու են: Քաղաքապետը միաժամանակ նշեց, որ, ամենայն հավանականությամբ, ժողովուրդը դրան դեմ չի լինի»:
Նշենք, որ Գյուլենը մեղադրվում է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ: