|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Կ.Պոլսի քաղաքապետարանի խորհրդարանում նոր որոշում է կայացրել, համաձայն որի` երկրում շինարարական նոր ծրագրերի շրջանակներում պատմական պանդոկները վերածվելու են հյուրանոցների կամ բուտիկ-հյուրանոցների:
Ըստ Demokrathaber-ի՝ այդ որոշումն սկսելու են կյանքի կոչել «Պատմական թերակղզի» անունով հայտնի Էմինոնուի շրջանի սահմաններում: Ծրագրին իր համաձայնությունն է տվել «Արդարություն և զարգացում» կուսակցությանը ենթակա` Ֆաթիհի քաղաքապետ Մուսթաֆա Դեմիրը:
«Անցյալում որպես տուն օգտագործված կացարաններ կան, որոնք լքվել են իրենց տերերի կողմից: Մենք ամեն տարի ականատես ենք լինում դրանք փլուզմանը: Այս ծրագրով դրանց փլուզումն ենք կանխելու: Եթե նմանատիպ պատմական գանձերը չարժևորենք, անհնար է դրանց գոյատևումը»,- ասել է նա: