կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-05 15:02
Տարածաշրջան

Գյուլենը հայկական լոբբիին փորձում է ցույց տալ, թե Թուրքիայում ոչ մուսուլմանները ճնշման են ենթարկվում. Դավութօղլու

Գյուլենը հայկական լոբբիին փորձում է ցույց տալ, թե Թուրքիայում ոչ մուսուլմանները ճնշման են ենթարկվում. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն խիստ քննադատության է ենթարկել արդի իսլամի գաղափարախոսության հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենին, ով վերջին օրերին հոդված էր հրապարակել The New York Times պարբերականում:

 

Ըստ Haberler-ի՝ Գյուլենն իր հոդվածում ներկայացրել էր Թուրքիայի կառավարության հետ իր կապերը խզելու պատճառները, որոնք, ըստ վարչապետ Դավութօղլուի, իրականությանը չեն համապատասխանում:

 

Ըստ Թուրքիայի վարչապետի՝ Գյուլենը արտասահմանում հունական, հայկական և այլ լոբբիներին փորձում է ցույց տալ, թե Թուրքիայում ոչ մուսուլմանները ճնշման են ենթարկվում:

 

«Մեր նախագահը բազմիցս նրան հրավիրեց Թուրքիա, նա չեկավ: Նշանակում է՝ սա էր պատճառը՝ The New York Times -ում Թուրքիայի դեմ արշավ սկսելու համար: Նա իր հոդվածում ասում է, որ «թուրքը, քուրդը, ալևին, սուննին և ոչ մահմեդականը Թուրքիայում ճնշման տակ են»: Ես մեկ ամիս առաջ ճաշկերույթի ժամանակ հանդիպեցի ոչ մուսուլման փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, և նրանք  շնորհակալություն հայտնեցին: Իմ գլխավոր խորհրդականը հանրապետության օրոք պաշտոնավարած մեր հայ քաղաքացի է»,- ասել է Դավութօղլուն: