Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ կառավարության նիստի ընթացքում Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքի մասին որոշում կայացվեց: Մարզահամերգային համալիրի նախկին մամուլի խոսնակ Կորյուն Գրիգորյանը և փաստաբան Արմինե Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձան վերոնշյալ վաճառքին: Կորյուն Գրիգորյանը նշեց, որ Մարզահամերգային համալիր ՓԲԸ-ը բացառապես աշխատել է չշեղվել այն հիմնական ուղղություններից, որը դրված է եղել կառուցման օրվանից: «Այն ինչ կատարվում է հիմա, ՓԲԸ-ի խնդիրը չէ: Սա դարձել է հասարակության խնդիրը: Մեր վերաբերմունքը կախված է ժողովրդից:
Ես այս պահին միայն որպես ՀՀ քաղաքացի կարող եմ այս առնչությամբ տեսակետ հայտնել: Բնականաբար, սա ինձ դուր չի գալիս: Հետագայում կտեսնենք, թե ինչ է սպասվում: Հարց է, թե համալիրը կվերածեն անճոռնի կառույցի, թե ի՞ նչ կանեն: Կարող է նաև այլ շինություններ կառուցեն հենց համալիրի շենքի վրա»,- ասաց նա: Ընկերության փաստաբան Արմինե Հակոբյանի բնորոշմամբ` ներկայումս բազմաթիվ դատական վեճեր կան:
«Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանում մեկ տարուց ավել է քննվում է կառավարության և ԴԱՀԿ-ի միջև գույքը հանձնելու հարցը: Սնանկության գործընթացը ևս ավարտված չէ: Մենք շարունակելու ենք վիճարկել, իրավական դաշտում պայքարել»,- ասաց փաստաբանը: Գրիգորյանը նշեց նաև, որ պայմանագիրը, որի համաձայն գույքը հանձնվել է ՊՆ-ին, դեռևս քննվում է դատարանում:
Նրա խոսքով`«Բամո» ընկերությունը Մարզահամերգային համալիրը ձեռք է բերել կառավարությունից հինգ միլիոնով դոլարով, բայց 42 միլոն դոլարի ներդրումներ են եղել: «Ընկերությունը գնելու համար երեսուն միլիոն դոլարի փոխարեն կարող էր նույնիսկ քառակի անգամ ավել վճարվեր: Շուրջ հարյուր հազար դոլար է հարկավոր համալիրը մեկ ամիս պահելու համար»,- ասաց ընկերության մամուլի նախկին խոսնակը `հավելելով, որ այն ինչ կատարվում է ՓԲԸ-ի խնդիրը չէ:
«Ինչ որ նախատեսվում է կառուցել, հարակից տարածքում են կառուցելու, մոտ քսան հեկտար տարածքում: Բայց հարակից տարածքներն էլ է համարվում պատմամշակությանին մաս: Սա որպես բիզնես պրոեկտ դիտարկել պետք չէ: Կրկնում եմ, հիմա, սակայն, ինչ-որ կատարվում է, մեր ՓԲԸ-ի խնդիրը չէ»,- ընգցել Գրիգորյանը: Հարցին, թե որքանո՞վ է նպատակահարմար Ցեղասպանության թանգարան գնալ, հիշել, պահանջել և այնեղից դուրս գալ և զվարճանքի վայր գնալ, Գրիգորյանը պատասխանեց. «Մենք որպես ՓԲԸ-ի ներկայացուցիչ, չենք պայքարելու: Որպես քաղաքացի` դեմ եմ: Դեմ չեմ վաճառքի պրոցեսին»: