Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 24-ին Վերին Կարմիրաղբյուր գյուղի 17-ամյա բնակչուհի Աստղիկ Հանիսյանի սպանության գործով ձերբակալված նույն գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանի մայրը՝ Սվետլանա Խոջոյանը Yerkir.am-ի հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց: Տիկինը նախ տարօրինակ համարեց այն, որ Արսենն իր վրա է վերցրել մեղքը, ապա ասաց՝ երբ այցելել է Արսենին ու զրուցել նրա հետ, զգացել է, որ որդին դիտավորյալ լռում է, ու ասես ինչ-որ բան թաքցնի:
«Ախր ամեն ինչ շատ խառն է ու խճճված: Դեպքի օրը, երբ Արսենը եկավ տուն, ես լվացի նրա շորերը, որ չորանան, քանի որ հաջորդ օրը պետք ա գնար Սևան, որտեղ աշխատում էր: Երբ Արսենը եկավ, իմ հարևաններն էլ են իմ տանը եղել ու տեսել են, թե Արսենն ինչ վիճակով է տուն մտել: Ասում են՝ իբր ես դիտավորյալ եմ արագ լվացել Արսենի շորերը, որ վրայի արյունը մաքրվի, բայց արյուն չի եղել, ոչ մի բան չի եղել, ես ուղղակի լվացել եմ շորերը, որ մինչև հաջորդ օրը չորանան, որ Արսենը հագնի, գնա գործի»,- ասաց Սվետլանա Խոջոյանը՝ շարունակելով պատմել, որ դեպքի օրը Արսենը ցանկություն է հայտնել գնալ Բերդ՝ այնտեղից գնումներ անելու, որ հաջորդ օրը գնա Սևան:
«Ասեց՝ գնում եմ հեռախոսիս զարյադչնիկ առնեմ, մեկ էլ գնամ եկեղեցի՝ մոմ վառեմ: Գնացել ա ու ընդեղ էլ տեսել ա Աստղիկին ու նրա մորը: Նստել են «Ուռենի» անունով կաֆեում, Արսենն իրանց պատիվ ա տվել: Հետո Աստղիկենց բարեկամներից մեկն ինձ զանգեց, ասեց, թե Արսենն Աստղիկին փախցրել ա, ես էլ ասեցի՝ չեմ հավատում, բայց զանգեցի իմ քրոջը, ինքն էլ զանգեց Արսենին ու իմացավ, որ չկա տենց բան: Ես էլ հետո խոսեցի Արսենի հետ, ասեց՝ ի՞նչ փախցնել, ի՞նչ բան, ես Բերդում եմ, հեսա կգամ»,- պատմեց Արսենի մայրը՝ հավելելով՝ լսելով, որ Արսենը իբրև թե փախցրել է Աստղիկին, վատացել է, քանի որ 17-ամյա աղջիկը, ով իրենց գյուղ էր եկել Շնողից, աչքի էր ընկնում ոչ բարոյական պահվածքով:
«Ինքը Շնողի աղջիկ ա, մեր գյուղից չէ , ինքը մորը թողել, եկել ա մեր գյուղ հասել, եսիմ քանի գյուղա փոխել, եսիմ քանի ամուսին: Օրերով տանը չէր լինում, ուր ասես գնում էր ու ասեմ նաև, որ Աստղիկին մշտապես տանից դուրս են արել իր վատ վարքի համար: Աստղիկի մայրն էլ ամուսնացել, եկել էր մեր գյուղ ու էս նոր ամուսնուց, մի տղա ունի: Ասում են նաև, որ Աստղիկն իր խորթ հորից՝ մոր հիմիկվա ամուսնուց, երեխա ա ունեցել ու ծախել»,- ասաց Սվետլանա Խոջոյանը՝ ապա հավելեց՝ կասկած է ունեցել, որ Աստղիկը հոգեպես առողջ չի եղել, որ կարողացել է այդ տարիքին այդպիսի կյանք վարել:
Արսեն Խոջոյանի մայրն ասաց նաև, որ մահացած Աստղիկի մայրը՝ Ռուզաննան զրուցել է իր հետ ու ասել է՝ վստահ է, որ Արսենը չի սպանել Աստղիկին, ու նա այդ մասին հայտնել է նաև իրավապահ մարմիններին:
«Հարևաններս ստորագրությունով Արսենի մասին լավ բնութագիր են տվել ու, ընդ որում, Ռուզանն ու իր ամուսինն էլ են ստորագրել դրա տակ»,- ասաց տիկինը: Նա մեր զրույցի վերջում նաև պատմեց, որ իրենց գյուղապետը թույլ չի տվել, որ մահացած աղջկա մարմինն ամփոփվի իրենց գյուղում:
Զրուցեցինք նաև Աստղիկ Հանիսյանի մոր՝ Ռուզաննայի հետ, ով համոզմունք հայտնեց, որ Արսենը մեղավոր չէ: «Անհնար ա, որ Արսենը սպանած լինի Աստղիկին, ես չեմ հավատում: Ես էս մասին ոստիկաններին էլ եմ ասել, քննիչների հետ եմ խոսել, ասել եմ, որ Արսենը չի սպանել ու ասել եմ նաև, որ ես ոչ մի բողոք չունեմ»,- ասաց տիկինը՝ ապա պատմեց, որ դեպքի օրը ինքն էլ եղել Արսենի և Աստղիկի հետ, բայց իրենցից շուտ է վերադարձել գյուղ, որ իր երեխային մանկապարտեզից վերցնի: «Արդեն մանկապարտեզի ժամն էր, թողեցի եկա, Արսենն ասեց՝ ես կբերեմ Աստղիկին: Դրանից հետո արդեն ոչ մի բանի մասին տեղյակ չեմ: Էդ ժամանակ հեռախոս չկար Աստղիկի մոտ, որովհետև մինչև էդ ջղայնացավ, ասեց՝ մամ, ինձ էլ հեռախոս պետք չի ու քցեց կրակի մեջ , ինչ-որ մեկը զանգել էր, ջղայնացավ ու հեռախոսը քցեց կրակի մեջ»,- ասաց նա՝ հավելելով, որ Աստղիկը շատ մարդամոտ է եղել, բայց վերջին օրերին մտահոգ ու ջղային է եղել. «Իմ հեռախոսն էլ մեկ- մեկ վերցնում զանգում էր, հետո համարը ջնջում: Ամուսինս վրան ջղայանցավ, ասեց՝ եթե քեզ հեռախոս պետք ա, քեզ ուրիշ հեռախոս կտանք, մենակ թե դու խելոք մնա: Դեպքի օրը առավոտը վեր կացավ, ինձ ասեց մամա, համ ուզում եմ գնանք, համ էլ չեմ ուզում: Պետք ա Բերդ գնայինք ՝ հոգեբանի մոտ: Հետո փոքր եղբորը սկսեց պաչպչել ու ասեց՝ ապերիկ ջան, էլ ինձ չես տեսնելու, ինձ էլ նույն ձև ասեց՝ մամա, ինձ վերջին անգամ ես տեսնում»:
Տիկնոջ խոսքով՝ երբ Աստղիկն ու ինքը միասին են եղել, Աստղիկը Արսենի հեռախոսով անընդհատ զանգեր է կատարել: «Արսենն ասում էր, որ տաքսու շոֆերին էր անընդհատ զանգում, ասում էր՝ շուտ արա արի, մեզ տուն տար»,- ասաց Աստղիկի մայրը և հավելեց. «Իմ փոքրիկի արև, ես կասկածանք չունեմ Արսենի վրա»:
Հիշեցնենք՝ Արսեն Խոջոյանը խոստովանել է, որ ինքն է սպանել իր համագյուղացի Աստղիկ Հանիսյանին: