|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Այսօր Դավթաշենի կամրջի տակ մահացած հայտնաբերված մայրն ու դուստրը երկու օր է` որոնվում էին ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից` որպես անհայտ կորած: Այս մասին Yerkir.am-ի հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Նախնական տեղեկություններով՝ մայրն ու դուստրը կամրջից ցած նետվելու եղանակով ինքնասպանություն են գործել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:
Ավելի վաղ հայտնել ենք, որ փետրվարի 15-ին` ժամը 14:31-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Արաբկիրի այգում հայտնաբերվել է երկու դի, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Պարզվել է, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում, հայտնաբերվել են 1981 թ. ծնված Գ. և 2009 թ. ծնված Ա. Հ.-ների դիերը: