Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ այսօր Գյումրիի թիվ 21 դպրոցում 11-ամյա երեխա է մահացել: Yerkir.am-ի հետ զրույցում «Օյունջյան» դպրոց-վարժարանի տնօրեն Հասմիկ Անդրիասյանը հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել ֆիզկուլտուրայի ժամին:
«Սարգիսն իր համադասարանցիների հետ դահլիճում նստած է եղել, և դասը նոր է սկսված եղել: Ուսուցիչը սկսել է մատյանը լրացնել, իսկ Սարգիսն իր կողքին նստած տղային ասել է` ինձի լավ չեմ զգա, ու գլուխը կախել, ուշաթափվել է: Ցավոք, բժիշկներին չհաջողվեց նրա կյանքը փրկել», -ասաց նա:
Դպրոցի տնօրենը տեղեկացրեց նաև, որ արդեն զրուցել է տղայի մոր հետ, ով ասել է, որ տղան նման խնդիրներ չի ունեցել: «Սակայն տղայի բակային ընկերները նշել են, որ ֆուտբոլ խաղալիս մի քանի անգամ եղել է նման դեպք, որ տղայի ինքնազգացողությունը վատանա: Մայրը հետո քննիչներին ասել է նաև, որ «թեթևակի» խնդիրներ տղան ունեցել է, սակայն դպրոցին որևէ դիմում չեն ներկայացրել, որ մենք էլ ազատեինք նրան ֆիզկուլտուրայի դասերից, չնայած այն փաստին, որ տղան, երբ վատացել է, ֆիզիկական ակտիվություն դրանից առաջ դասի ժամանակ չի ցուցաբերել»,- ասաց նա:
Անդրիասյանը նշեց նաև, որ Սարգսի համադասարանցիները սթրեսի մեջ են, երեխաների հետ աշխատել է հոգեբանը: «Մենք չասացինք համադասարանցիներին, որ Սարգիսը մահացել է, ծնողներին խնդրեցինք` իրենք ասեն: Այս քանի օրն էլ հոգեբանն անպայման կաշխատի երեխաների հետ` մինչև խելքի գանք»,- ասաց նա:
Տեղեկացնենք նաև, որ, դեպքի հետ կապված, ոստիկանությունն արդեն աշխատում է տեղում: