|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Այսօր առավոտյան Երեւանի Նուբարաշենի զորամասի հրաձգարանի մոտ գտնվող ջրամբարում ջրահեղձ եղած` 20-ամյա Էդգար Չախլյանը վաղը զորացրվելու էր:
Yerkir.am-ի հետ զրույցում Էդգարի ընկերները հայտնեցին, որ նրա մայրը տարիներ առաջ դժբախտ պատահարի զոհ էր դարձել: «Էդգարը տան միակ տղան էր, ազնիվ, բարի տղա էր` բոլորի մասին մտածող, բոլորին օգնող, հասնող: Մինչև ծառայելն աշխատում էր, ծառայության ժամանակ էլ զորամասի ճաշարանում այնպես էր կանոնակարգում, որ բոլորն իրենից գոհ մնան, մտածում էր զորքի մասին»,- ասաց ընկերներից մեկն ու հայտնեց, որ Էդգարը սիրած աղջիկ ուներ, որոշել էր զորացրվելուց հետո ընտանիք կազմել:
Նշենք, որ Չախլյանը Շիրակի մարզի Արթիկ քաղաքից էր:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննություն է ընթանում: