|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Արդեն հայտնել են, որ այսօր Խորենացի փողոց են եկել նաև ԲՀԿ խմբակցություն ղեկավար Նաիրա Զոհրաբյանը և ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ցանկանալով մտնել ՊՊԾ տարածք, ինչը նրանց չէր հաջողվել: Մի քանի քաղաքացի, մոտենալով Միքայել Մելքումյանին վրդովված ասացին, թե նրանց այնտեղ մտելու իմաստը չկա, քանի որ նրանք կգնան կհամոզեն, որ այնտեղ գտնվող զինված խմբավորումը հանձնվի:
Մելքումյանն էլ պատասխանեց, որ ցանկություն են հայտնում գնալու, որպեսզի այնտեղ ներսում լուծումներ գտնվեն, որոնք կարող են շատ տարբեր լինել: Քաղաքացիներից մեկն էլ, Մելքումյանի խոսքը լսելով, արձագանքեց. «Հենց հերթը հասնում է կոնկրետ բան ասելու, փիլիսոփայում եք»: Քաղաքացու այս խոսքերը բարկացրեցին Միելքումյանին և նա ասաց, որ իրականում ինքն անձամբ ունի այս հարցի վերաբերյալ կոնկրետ լուծումների տարբերակ, բայց չի ասելու: Պատգամավորը միայն ասաց, որ այդ լուծումները պետք է այնպիսին լինեն, որ արյունահեղություն չլինի: Ի դեպ, այդ քաղաքացիներից մեկի կարծիքով էլ, Մելքումյանն ու Զոհրաբյանը եկել են Խորենացի փողոց՝ Նիկոլ Փաշինյանից «հետ չմնալու» համար: