|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Երեկ ուշ երեկոյան և գիշերը Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մայրաքաղաքի բժշկական կազմակերպություններ դիմած տուժածներից 40-ն արդեն դուրս է գրվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակի ֆեյսբուքյան էջից։ Շարունակում է ստացիոնար բուժում ստանալ տարբեր վնասվածքներ ստացած 11 տուժած, որից 5-ը` ոստիկան։ Տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Բոլորն անցել են անհրաժեշտ գործիքային և լաբորատոր հետազոտություններ, ողջ ծավալով ստանում են նշանակված բժշկական օգնությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մինչև ժամը 02: 30–ի դրությամբ Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հետևանքով մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ էին դիմել թիվը 51 հոգի, որոնցից 28-ը` ոստիկան են եղել: